211652_close_icon
views-count30884 դիտում article-date 12:51 02-09-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 62-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Լուսառատ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 35 NZ 331 համարանիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի ձախակողմյան հատվածում գտնվող ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գասպար Ա-ն, նրա ուղևոր՝ համագյուղացի, 59-ամյա Արուսյակ Ն-ն տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ համագյուղացի, 42-ամյա Արթուր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր