211652_close_icon
views-count2299 դիտում article-date 20:57 31-08-2019

Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի «Փյունիկում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում», որը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»: Նրա վերջին թիմը թուրքական «Բեշիքթաշն» էր, որտեղ Արասը գործնականում չխաղաց: Հայաստանի հավաքականում Օզբիլիզը հանդես է գալիս 2012 թվականից, մասնակցել է 39 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր