Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի «Փյունիկում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Գևորգ Ղազարյանը ակումբի սան է։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
«ԱԵԼ-ի մարզչի հետ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ հիմնականում մեկնարկային կազմում չեմ լինելու: Դրանից էլ միտք առաջացավ Հայաստան վերադառնալու: «Փյունիկ»-ն առաջին տարբերակն էր, և թիմն ամեն ինչ արեց իմ վերադարձի համար», ասել է հայ ֆուտբոլիստը: