211652_close_icon
views-count33130 դիտում article-date 15:23 31-08-2019

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են երեկ «Դվին» ռեստորանային համալիրից «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխված բոլոր 39 թունավորվածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, Գյումրի քաղաքի «Դվին» ռեստորանային և հանդիսությունների սրահից «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 52-ամյա Կարինե Ն-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Պողոս Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարդուհի Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուսաննա Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անի Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 55-ամյա Արփինե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ Անուշ Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սամվել Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Պայծառ Գ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սյուզաննա Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Նարինե Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Լարիսա Հ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 66-ամյա Նարինե Թ-ն, Արագաոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Ստելլա Ա-ն, Շիրակի մարզի բնակիչ Ռուզաննա Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Ռոզա Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 66-ամյա Մելսիդա Ս-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Ն-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ-ն, Երևանի բնակիչ՝ 66-ամյա Դոնարա Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 46-ամյա Սոնա Պ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սերժիկ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ալվարդ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Կարինե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Քրիստինա Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Նոյեմ Դ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Քրիստինե Հ-ն, Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սյուզաննա Պ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Բելլա Դ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Սաթենիկ Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Խաչիկ Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սաթիկ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Նունե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արա Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մարատ Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Քերոբ Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արկադի Ս-ն և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Փառանձեմ Փ-ն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/30/1133910/]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց էին տեղափոխվել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրանք Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում մասնակցելիս էին եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել էին սուր աղիքային թունավորում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասին բժշկական կենտրոն էին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, իսկ թվով 7 թունավորվածների իրենց ծառայողական ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Թունավորվածներից 6-ը երեխաներ էին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր