211652_close_icon
views-count110020 դիտում article-date 20:22 23-01-2020

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում պարզել են Արտաշատում աղմկահարույց կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և կրակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանութան բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչութւան պետ Ամբակում Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհետաձգելի և հսկայական օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են երեկ՝ հունվարի 22-ին, հրազենային վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վիրավորը Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գոռ Բաղդասարյանն է: Ոստիկաններն ու քննիչները նրան հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով որոնում են Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 32-ամյա Գոռ Թովմասյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Թովմասյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ վիրավորը «Արտաշատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Թովմասյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/22/1145568/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, հունվարի 22-ին կրակոց էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: Մինչ բժիշկները պայքարում էինն վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել էին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր ատրճանակից կրակված 1 պարկուճ, իսկ խաչմերուկի սկզբնամասում տեղադրված երկաթե՝ որպես տակառ օգտագործվող տարայի մեջ հայտնաբերվել է 2 դանակ և 1 մահակ: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր