1891 դիտում
12:17 31-08-2019
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետության ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության նախարարությունը:
Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ և գոհունակություն հայտնել այս համատեքստում արդեն իսկ իրականացված ու դեռևս շարունակվող համալիր գործընթացներից:
Պաշտպանության նախարարները նաև հանդիպումներ են ունեցել հրամանատարության ու ժամկետային անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին և վստահեցրել վերջիններին, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրներն այսուհետ ևս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
2921 դիտում
17:39 20-11-2017
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
2452 դիտում
15:00 02-11-2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լիբանանում է
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր