211652_close_icon
views-count2788 դիտում article-date 15:00 02-11-2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լիբանանում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Օդանավակայանում Նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։ Այսօր՝ նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։ Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր»,-գրել է Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր