211652_close_icon
views-count3163 դիտում article-date 23:19 05-12-2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական N զորամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա սերժանտներին հաջողություն է մաղթել առաջիկա ավարտական քննություններում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարական կազմին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր