211652_close_icon
views-count42632 դիտում article-date 11:51 31-08-2019

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Իվան Ք-ն իր վարած Opel մակնիշի 34 MՍ 121 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ, 79-ամյա Ռայիսա Պ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Իվան Ք-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր