211652_close_icon
views-count40590 դիտում article-date 14:09 03-12-2018

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. 29-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վիկտոր Ցականյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TR 654 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 36 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարուժան Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է համապատասխան ծառայություններ, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Վարդենիսի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, փասռի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Մեսրոպյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր