2015 դիտում
23:20 30-08-2019
Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության
ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության:
Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը:
Հանդիպումներից զատ ճանապարհային ոստիկանությունը թարմացնում է ուսումնական հաստատությունների մոտակայքի բոլոր գծանշումները, տեղադրում ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են:
Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը մեկ ամսով կանցնի ուժեղացված ծառայության: Ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները, նաև դպրոցական ու անչափահասների գծով տեսուչները:
Նմանատիպ նյութեր
4258 դիտում
16:59 23-07-2018
Փրկարար ծառայությունն անհրաժեշտության դեպքում կանցնի ուժեղացված հերթապահության. ԱԻ նախարար
1039 դիտում
12:44 30-08-2024
«Զգուշացեք, երեխաներ են»․ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սկսում․ ինչ է սպասվում սեպտեմբերի 2-ին
Այս բաժնից
2023 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան