4258 դիտում
16:59 23-07-2018
Փրկարար ծառայությունն անհրաժեշտության դեպքում կանցնի ուժեղացված հերթապահության. ԱԻ նախարար
Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված արձագանքման միջոցառումների, անցկացված ու նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղպաշտպանության սահմանամերձ հենակետերում իրականացվող վերանորոգման աշխատանքների և մարտական պատրաստության դասընթացների մասին:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո նախարար Ռոստոմյանն անդրադարձավ անցած շաբաթվա վերջին մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհներին՝ ՓԾ տնօրենին հանձնարարելով անհրաժեշտության դեպքում սահմանել արձագանքող ուժերի ուժեղացված հերթապահություն, խստորեն հետևել տեխնիկական միջոցների վերոնորգմանը՝ բացառելով դրանց անսարք վիճակում շահագործումը և ուշացումները դեպքի վայր, ինչպես նաև առաջարկ ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի համալրման վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ծանրաբեռնվածությունը:
ԱԻ փոխնախարարներին Հ.Ռոստոմյանը հանձնարարեց վերահսկել համակարգի ստորաբաժանումների շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների որակներին ու սահմանված ժամկետների պահպանմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով 2018 թ. երկրորդ կիսամյակում հանրապետությունում սպասվող խոշոր միջոցառումներին, ինչպիսիք են մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունները, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումները՝ ԱԻ նախարարն ընդգծեց դրանց պատշաճ կերպով պատրաստվելու և անվտանգությունն ապահովելու խնդիրների հարցում հետևողական լինելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
19:45 27-12-2019
Փրկարար ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1297 դիտում
11:10 14-07-2023
Վարդավառի օրը Փրկարար ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու
2012 դիտում
23:20 30-08-2019
Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության
Այս բաժնից
1918 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ
706 դիտում
12:08 07-01-2025
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել նախատեսված բնակարանային պետական աջակցության ծրագրից