211652_close_icon
views-count12353 դիտում article-date 15:44 30-08-2019

Հանդիպման վայրը փոխել չի կարելի. սահմանին ապրող երեխաների երազանքները` պատկերապատումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, կայացավ «Կյանքը սահմանի եզրին» նախագծի ամփոփումը, որն իրականացվել է [color=#EF2929]«Սինոլաբ»[/color] արվեստների լաբորատորիայի եւ [color=#EF2929]«Առավոտ» [/color]օրաթերթի հետ համատեղ, «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ: «Կյանքը սահմանի եզրին» նախագծի հիմքում Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող երեխաների պատմություններ են, որոնք ներկայացվել էին նաեւ պատկերապատումների լեզվով Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) եւ ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Եվ արդյոք սահմանները միայն փշալարե՞րն են… Այս հարցերի պատասխաններն էր նախագիծը փորձել պարզել: Նախագծի ամփոփումից հետո կայացավ պատկերապատման ցուցահանդեսը եւ գրքի շնորհանդես` երեխաների պատմություններով: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ պատկերապատումների հերոսները` Հայաստանի սահմանապահ համայնքների երեխաները` Էլենը, Արգամը, Սիրեկանը, Սոկրատը, Անահիտը: Նրանք որքան տարբեր էին իրենց երազանքներով ու նախասիրություններով, միեւնույն է մեկ ընդհանուր ցանկություն ունեին` ապրել խաղաղ երկնքի ներքո, առանց պատերազմի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 293+
293+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր