Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Եռյակը՝ ԲՀԿ-ի մասնաբաժնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության աշխատասենյակում հերթական դռնփակ նիստն էր՝ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ «ԲՀԿ»-ի, «ՀԱԿ»-ի և «Ժառանգության» անդամների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՀԱԿ»-ից ներկա էր Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը, «ԲՀԿ»-ից՝ Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը:
Վերջիններս խոստացան նիստից ավարտից հետո լրագրողներին ներկայացնել մանրամասներ՝ հանդիպումից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քննարկվելու են ՀՀ կառավարությանն ուղղված քառյակի 12 պահանջները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի