211652_close_icon
views-count1251 դիտում article-date 18:44 30-08-2019

Ալավերդու ոստիկանները ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Շամլուղ քաղաքի 57-ամյա մի բնակչի այգում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցրած կանեփի 49 թուփ: Նշվածից զատ, 57-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապակե տարայով չորացված կանեփանման կանաչավուն զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատկանել է հանգուցյալ եղբորը: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր