Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 5, կաշառակերության՝ 3, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, անառակաբարո գործողությունների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, սպանության փորձի, բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]