211652_close_icon
views-count2381 դիտում article-date 15:49 08-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 7-ից օգոստոսի 8-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից օգոստոսի 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 8, խարդախության և պաշտոնական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր