211652_close_icon
views-count3522 դիտում article-date 13:01 27-08-2019

ԱԱԾ-ն չի մեկնաբանում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում գործողությունների վերաբերյալ լուրերը

Ազգային անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում գործողություն իրականացնելու վերաբերյալ լուրերը: «[url=https://armenpress.am/arm/news/986030.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար: Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Նմանատիպ նյութեր