1200 դիտում
19:36 22-04-2015
ՍԱՊԾ-ն մեկնաբանում է բրուցելոզի դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը
Ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:
«Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:
Այդուհանդերձ, եթե սպանդանոցը պահպաներ կենսաանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի:
Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ սպանդանոցը չի գործում, հետագայում հնարավոր վտանգները կանխելու նպատակով կենսաանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքները (այդ թվում՝ խորհրդատվություն) նպատակահարմար է իրականացնել սպանդանոցի շահագործումից առաջ:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գրանցված վերջին դեպքի կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը գտնվում է Ծառայության ուշադրության կենտրոնում, անաասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:
Ուսումնասիրությունները շարունակվում են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ:
Ինչ վերաբերում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ վակցինացիայի հնարավոր ռիսկերին, ապա ներկայումս ընթանում են մասնագիտական քննարկումներ ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ անկախ փորձագետների հետ: Քննարկումների ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
10283 դիտում
09:53 14-08-2018
ՀՔԾ-ն կստուգի շրջանառվող այն լուրերը, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք է բերվել նաև Արցախից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը