211652_close_icon

Գյուրիում ոստիկանները ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել

views-count2357 դիտում article-date 23:55 25-08-2019
«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 23-ին ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրիի Մազմանյան փողոցի տներից մեկի բակից, զննությամբ հայտնաբերել և առգրավվել են 6 կգ ընդհանուր կշռով կանեփանման բույսի ցողուններ: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ է, ցանել և աճեցրել է ծխելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր