Էրեբունու ոստիկանները ապօրինի պահվող թմրամիջոց ու ատրճանակ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ապօրինի պահվող թմրամիջոց ու ատրճանակ հայտնաբերեցին: Քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցից բերման ենթարկեցին Չարենցավան քաղաքի 38-ամյա մի բնակչի, մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 95 մգ տարողությամբ հինգ տարա՝ թափանցիկ լուծույթով, որը, ըստ բերման ենթարկվածի, մեթադոնային լուծույթ էր, պատրաստել էր իր օգտագործման համար:
Րոպեների տարբերությամբ ոստիկանները նույն փողոցից, դարձյալ մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 47 տարեկան տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Հետագա միջոցառումների արդյունքում 47-ամյա տղամարդը տնից ներկայացրեց առանց թույլտվության 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]