211652_close_icon
views-count3261 դիտում article-date 20:08 23-08-2019

Պատարայի ջրամբարի կառուցումը մայրաքաղաքի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Արայիկ Հարությունյան

Այս օրերին Ստեփանակերտում և հանրապետության մի շարք համայնքներում առաջացած խմելու ջրի «ճգնաժամի» հաղթահարումը լոկալ մոտեցումներով երկարաժամկետ կտրվածքով արդարացված չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Իշխող քաղաքական ուժի առաջնորդի խոսքով՝ համայնքներում ներքին ցանցի կառուցումը այս իմաստով ծրագրի միայն մի մասն է կազմում, և, մասնագիտական դիտարկումների համաձայն, աշխատանքները պետք է շարունակվեն ջրային նոր ռեսուրսների ներգրավմամբ, քանի որ ռիսկի գործոնը մեծ է, որ շոգ եղնակաների պատճառով ամեն տարի այս անցանկալի իրավիճակը կարող է կրկնվել: «Մայրաքաղաքի դեպքում խնդրի լուծման գլխավոր երաշխիքը կարող է հանդիսանալ Պատարայի ջրամբարի կառուցումը, որի նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այն շահագործելու պարագայում Ստեփանակերտն ամբողջությամբ կապահովենք շուրջօրյա ու ավելի որակյալ խմելու ջրով: Խմելու և ոռոգովի մշտական ջուր կունենան նաև Ասկերանի շրջանի տասնյակ գյուղական համայնքներ և հազարավոր հեկտար անջրդի հողատարածքներ: Հաշվի առնելով հարցի օրախնդիր լինելը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել աշնանային նստաշրջանում «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության միջոցով հետևողական աշխատանք ծավալել, որպեսզի ջրամբարի կառուցման ծրագիրը ներառվի 2020թ. պետական բյուջեի ծախսային մասում»,- նշել է Հարությունյանն՝ ընդգծելով, որ այն խմբակցության համար սկզբունքային հարց է լինելու: Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

Նմանատիպ նյութեր