211652_close_icon
views-count34123 դիտում article-date 13:59 23-08-2019

Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հրշեջ-փրկարարների ու Ծաղկավանի անտառապետության անտառապետի հետ հսկայական անտառը փրկեցին կրակի ճիրաններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, Տավուշի մարզի Արծվաբերդի անտառապետության մասնաճյուղի Ծաղկավանի անտառապետության անտառապետ Հայրիկ Ղազարյանի, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարաների և Տավուշի մարզի Վերին Ծաղկավան, Վարագավան, Տավուշ, Չինչին, Իծաքար գյուղերի մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ժամը 14։30-ից հսկայական աշխատանքների արդյունքում կանխել են անտառում առաջացած՝ նախ, կրակի տարածումը, ապա մարել բռնկված հրդեհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները հրշեջների հետ գրեթե մի քանի կիլոմետր անտառում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի շնորհիվ փրկվել են անտառում եղած բազմաթիվ հաճարենիներ, հացենիներ, բոխիներ, կաղնիներ և այլ տեսակի ծառեր։ Իրենց այս քայլով թե անտառապետը, թե հրշեջները, թե գյուղացիներն ապացուցեցին, որ իրենք, հանուն բնության, պահպանության, պատրաստ են մինչև վաղ առավոտ կատարել նման հերոսական աշխատանք, քանի որ ողջ գիշեր նրանք նաև հերթապահություն են իրականացրել անտառում։ Իսկական հայրանասերներն այս մարդիկ են, ովքեր սրտացավ մոտեցում են ցուցաբերում անտառի պահպանության հարցում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր