74394 դիտում
15:20 22-08-2019
Արմավիրի մարզում 52-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել քույր ու եղբոր, ովքեր նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19;30-ի սահմաններում Արտենի գյուղի բնակիչ՝ 52-ամյա Գեղամ Խլղաթյանը իր վարած Lexus ԼX-470 մակնիշի 54 ՕT 444 համարանիշի ավտոմեքենայով Հացիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Ալինա Քոչարյանին և 44-ամյա Արայիկ Քոչարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր են ու նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+