211652_close_icon

Կեղծ դոլար ներկայացրած քաղաքացին հայտնաբերվեց

views-count2328 դիտում article-date 22:51 21-08-2019
Օգոստոսի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել բանկի աշխատակից և հայտնել, որ մի քաղաքացի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է ներկայացրել: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Դավիթաշենի բնակիչ 66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր