211652_close_icon
views-count21467 դիտում article-date 21:14 26-10-2022

Երևանի գնդի պարեկները «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում բռնել են կեղծ ԱՄՆ դոլարներ «մանրող» 22-ամյա երիտասարդին, նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափի կեղծ դոլար  

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություներ էին ստացվել, որ այդ քաղաքացին «Ամերիաբանկ»-ի նշված մասնաճյուղում ցանկանում է մանրել կեղծ ԱՄՆ դոլարներ։

Պարեկները, երբ նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 26 հատ կեղծ 50 ԱՄՆ դոլար։

Շենգավիթի ոստիկանությունից այդ կասկածյալը, ով Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ռուբեն Ղ-ն է, կեղծ գումարի հետ միասին ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր