211652_close_icon
views-count76457 դիտում article-date 12:07 17-12-2022

Արաբկիրի ոստիկանները իրականացրել են «Երկնքից կեղծ դոլարներ են թափվում» հատուկ օպերացիան, 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է պատրաստված կեղծ 2 հազար ԱՄՆ դոլար

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Երկնքից կեղծ դոլարներ են փաթվում» անվանումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորներից մեկը օպերատիվ տեղեկություններ է ստացած լինում, որ Երևանում «իքս» քաղաքացին պատրաստում, պահում և իրացնում է կեղծ թղթադրամներ։ 

Նույն օրը Արաբկիրի ոստիկանապետի որոշմամբ՝ ստեղծվում է օպերատիվ խումբ, ու քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները Կոմիտասի պողոտայում հայտնաբերում են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտանբերվում է 19 հատ 100 ԱՄՆ դոլար, 2 հատ 20 հազար, 2 հատ 1000 դրամանոց թղթադրամներ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 20-ամյա Էդուարդ Գ․-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր