Անգլիական ակումբները հետաքրքրված են «Ռենի» 16-ամյա տաղանդով
«Ռենի» 16-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնվել է անգլիական գրանդ ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում:
Նշվում է, որ ակումբները հետաքրքրվածություն են ցուցաբերել երիտասարդ խաղացողի հանդեպ Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում ՊՍԺ-ի հետ հաղթական խաղից (2:1) հետո, որտեղ կոնգոյացի ֆուտբոլիստը գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Այս մրցաշրջանում Կամավինգան մասնակցել է «Ռենի» մեկնարկային երկու խաղերին՝ առանց փոխարինման: