1643 դիտում
21:56 02-09-2015
Անգլիական ակումբները ամռանը նոր ֆուտբոլիստների համար ծախսել են ռեկորդային գումար
Sporting Intelligence կայքը, որը մասնագիտացած է մարզաշխարհի ֆինանսական հարցերի շուրջ, ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր 20 ակումբների ամառային տրանսֆերների արդյունքները:
2015թ. ամռանը Անգլիայի բարձրագույն լիգայի ակումբները նոր խաղացողների համար ծախսել են ռեկորդային գումար՝ 897,7 մլն ֆունտ, իսկ վաճառքից վաստակել 416,6 մլն ֆունտ:
Նոր խաղացողների վրա ամենաշատը ծախսել է «Մանչեսթեր Սիթին»՝ 154,2 միլիոն ֆունտ: Ամենաշատը խաղացողների վաճառքից վաստակել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 72 մլն ֆունտ:
Ծախսերի և վաճառքների հարաբերակցությամբ ամենաօպտիմալը «Սաութհեմթոնի» բալանսն է. ակումբը նորեկների վրա ծախսել է 41,7 մլն ֆունտ, իսկ վաճառել՝ 38,5 մլն: Բացասական սալդոն կազմել է ընդամենը 3,2 մլն ֆունտ: «Մանչեսթեր Սիթիի» բացասական սալդոն կազմել է 101,3 մլն ֆունտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2126 դիտում
15:31 01-02-2019
Անգլիական ակումբները 2012-ից ի վեր առաջին անգամ ձմռանը ավելի քիչ են ծախսել նախորդ տարվա համեմատ
1973 դիտում
16:18 02-08-2016
Անգլիական ակումբները գովազդային եկամուտների նոր ռեկորդ են սահմանել
6886 դիտում
14:28 07-12-2017
Անգլիական ակումբները Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ են սահմանել
Այս բաժնից
2212 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2179 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի
2392 դիտում
23:25 15-01-2025
Շախմատի կանանց առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները