Անգլիական ակումբները գովազդային եկամուտների նոր ռեկորդ են սահմանել
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները այս մրցաշրջանում մարզաշապիկների վրա գլխավոր հովանավորների գովազդի տեղադրումից կվաստակեն ընդհանուր առմամբ 226,5 մլն ֆունտ, ինչը Անգլիայի առաջնություների նոր ռեկորդ է:
Նախորդ մրցաշրջանում այց ցուցանիշը 20 ակումբների համար ցածր էր 3,6 մլն ֆունտով: Վերջին 6 տարում հովանավորների գովազդային գումարները անգլիական բարձրագույն դիվիզիոնում աճել են 100,45 մլն ֆունտով:
Համեմատության համար` Գերմանիայի Բունդեսլիգայի 18 ակումբների նման ցուցանիշը նախորդ մրցաշրջանում կազմել է 101 մլն ֆունտ, իսկ իսպանական պրիմերայի 20 ակումբների դեպքում` 65 մլն: