Արսեն Վենգեր. Դուք տեսեք, թե ինչ գումարներ են ծախսում անգլիական ակումբները
«Արսենալի» գլխավոր Արսեն Վենգերը անդրադարձել է Անգլիայի առաջնությունում մեծացած մրցակցության մասին:
«Այսօր Պրեմիեր Լիգայում հաղթանակը ծանրագույն խնդիր է: Եթե տեսնենք մրցակիցների կազմերը, ապա յուրաքանչյուր ակումբ շատ ամբիցիոզ է:
Ուղղակի տեսեք, թե ինչ գումարներ են ծախսվում խաղացողներ ձեռք բերելու համար: Դա վախեցնում է: Բայց այդպիսին են իրողությունները:
Մենք գոհ չենք լինի լավագույն քառյակում տեղ գրավելու դեպքում: Նախորդ տարի մենք քիչ էինք գոլ խփում, կփորձենք ուժեղացնել հարձակման գիծը: Պաշտպանությունում մեզ մի փոքր ավելի շատ փորձ է անհրաժեշտ: Իսկ կենտրոնում մենք լիովին համալրված ենք», ասել է Վենգերը: