211652_close_icon
views-count15230 դիտում article-date 14:19 21-08-2019

Ադամ Սահակյանի կյանքից և ծառայությունից նոր մանրամասներ…պարզվում է Ադամը դիրքերում. kreativinfo.ru

[url=https://http://kreativinfo.ru/2019/08/20/%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d6%87-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/?fbclid=IwAR2zMjo0bssi7QXMLDjnu2pziqIKogVLMGC90mDeup4NyYk370Doymap3gk]kreativinfo.ru[/url]-ն գրում է. «Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանն ուզել էր առաջնագծում լինել` ավելի վտանգավոր պայմաններում գտնվողների կողքին։ Ադամը դրա համար «հնարքի» է դիմել։ Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանը զորամասում չէր ասել, որ կարողանում է լավ նկարել կամ նախագծել (նա մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր), որպեսզի նրան առաջնագիծ տանեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադամի հայրը` Խաչատուր Սահակյանը Ադամ Սահակյանի հայրըԽաչատուր Սահակյանը երեկ Ադամի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։ Ադամի ընտանիքը, ընկերները, հարազատներն այցելել էին Եռաբլուր, որտեղ նաև օրհնության կարգ կատարվեց ինչպես Ադամի, այնպես էլ մյուս բոլոր զոհերի հիշատակին։Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է։ «Ադամն անվախ էր ու պատրաստ էր կյանքը տալ ոչ միայն հայրենիքի, այլ նաև իր հարազատների, ընկերների համար։ Դրա համար էլ նա առաջնագծում էր ուզում լինել` նրանց կողքին, ովքեր կարող են վտանգի տակ լինել։ Ադամը դեռ մանկուց նայում էր մարտական ֆիլմեր. ֆիլմեր, որոնք գուցե նաև իր մասին էին»,–ասաց Խաչատուր Սահակյանը։Ադամ Սահակյանի մայրըԳայանե Սահակյան Նրա հոր խոսքով եթե հանկարծ Ադրբեջանը որոշի մարտական գործողություններ սկսել և ինչ-որ տարածքներ գրավել, առաջիններից մեկն ինքն է մեկնելու սահման։ Խաչատուր Սահակյանը նշում է, որ վստահ էիրեն նաև բոլոր զոհերի հայրերն են միանալու։ «Եթե հակառակորդը շփոթվի անգամ 10 սմ կամ կես քայլ ուզենա առաջ գալ, 10 վայրկյան հետո ես կլինեմ 102 բարձունքում Ադամի դիրքում։ Կխորտակենք Ադրբեջանը ծովի խորքերը, ու վերջում ջրի վրա կգրենք` այստեղ միշտ ծով է եղել»,–ասաց նա։Ադամ Սահակյանի եղբայրըՄուշեղ Սահակյանը Ադամի մայրը Գայանե Սահակյանը, նշեց, որ ամեն օր սպասում է Ադամի վերադարձին, բացի այդ, կարծում է, որ Ադամն «ավելի շատ կա ու ներկա է», քան շատ–շատերը։ Տիկին Գայանեի խոսքովօգոստոսի 19–ին ինքը միշտ իրեն երջանիկ է զգացել այդպես է նաև հիմա, քանի որ Ադամն իր ներկայությունը միշտ զգացնել է տալիս։ Ըստ նրա` դեռ երեկ կեսգիշերից սկսած շնորհավորանքներ է ստացել տղայի ծննդյան օրվա կապակցությամբ։ Ադամ Սահակյանի եղբայրըկնոջ հետ «Երեկ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց, աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ էին հղում ինձ։ Ամենաշատն ինձ հուզեց մի կնոջ նամակ, որն ասում էր, թե երեք որդի ունի, որոնց մեծացնում է շատ ազատ այնպես, ինչպես կուզեր Ադամը։ Ես հպարտ եմ, որ այդ կինն իր տղաների համար Ադամին որպես օրինակ է ընտրել»,–ասաց տիկին Գայանեն։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://kreativinfo.ru/2019/08/20/%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d6%87-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/?fbclid=IwAR2zMjo0bssi7QXMLDjnu2pziqIKogVLMGC90mDeup4NyYk370Doymap3gk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր