211652_close_icon
views-count16717 դիտում article-date 12:48 13-04-2016

Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Ադամ Սահայկանը հերոսի նման է պայքարել թշնամու հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա ընկերները: «Նա կյանքում էլ էր հերոս: Անցյալով չենք ցանկանում խոսել, որովհետեւ նա միշտ բոլորիս հետ է լինելու: Այս օրերի ընթացքում բոլորս սպասում էինք, որ հետ է վերադառնալու ու շարունակի իր ներկայությամբ մեզ ուրախացնել, բայց իրականությունն ավելի դաժան էր: Բայց նա միշտ մեզ հետ է լինելու»,- ավելացրեցին ընկերները: Ադամի ընտանիքում երկու եղբայր են: Նա մինչեւ ծառայելը սովորել էր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ապա ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտելով Ադամ Սահակյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 17:30 Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 13:00 Հասցե` ք.Երևան, Կոնդի եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:

Նմանատիպ նյութեր