Օբամեյանգը աշխատավարձով կարող է հավասարվել Օզիլին
«Արսենալը» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Հիշեցնենք, որ գաբոնցին ԱՊԼ-ի մեկնարկային երկու խաղերում մեկական գոլ է խփել:
Ներկա պահին Օբամեյանգի աշխատավարձը կազմում է շաբաթական մոտ 200 հազ. ֆունտ:
Լոնդոնցիների մարզական տնօրեն Ռաուլ Սանյելին տարբերակ է առաջարկել, որի դեպքում Օբամեյանգը պարգևավճարների հաշվին կարող է հավասարվել «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող խաղացող Մեսութ Օզիլի հետ, որը շաբաթական 350 հազ. ֆունտ է ստանում:
Դա տեղի կունենա, եթե մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: