211652_close_icon

Վենգերը լրացուցիչ հանգստի հնարավորություն է ընձեռել Օզիլին

views-count1608 դիտում article-date 19:50 25-02-2014
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրացուցիչ հանգստի հնարավորություն է ընձեռել թիմի առաջատար Մեսութ Օզիլին: Այսօր կիսապաշտպանը մեկնել է Գերմանիա: Սպասվում է, որ շաբաթ օրը «Սթոք Սիթի»-ի հետ կայանալիք խաղին Օզիլը կմոտենա օպտիմալ մարզավիճակով: Նախկինում հայտնվում էր, որ խաղացողը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասել է ոտքը: Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը Պրեմիեր լիգայում անցկացրած 21 խաղում խփել է 4 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր