«Բարսելոնան» հունվարին 20 մլն եվրոյով կարող է ձեռք բերել Օզիլին
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով:
Կատալոնական ակումբը ձմռանը գերմանացի ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել 20 մլն եվրոյով՝ որպես այլընտրանք «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո: «Արսենալի» հետ Օզիլի պայմանագիրը ավարտվում է ամռանը, նոր պայմանագրի շուրջ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:
Այն դեպքում, եթե ձմռանը «Արսենալը» Օզիլին չվաճառի, հունվարից նա իրավունք կստանա այլ ակումբներից հետ նախնական պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել և ամռանը ազատ գործակալի կարգավիճակով փոխել ակումբը: