Sinquefield Cup․ Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում՝ ոչ-ոքի։
Տուրի միակ արդյունավետ պարտիայում աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը սևերով հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին:
Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է։
2018 թվականին Արոնյանը հաղթել է այս մրցաշարում։
Հաղթողը կստանա 90 հազար դոլար։