Sinquefield Cup. Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:
Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Այս պարտիան խոստանում էր լինել մրցաշարի զարդը: Չափազանց բարդ ու հետաքրքիր մրցավեճ էր ընթանում: Բայց եկավ մի պահ, երբ խաղատախտակին այնպիսի խճճված ու ոչ ստանդարտ պատկեր էր, որ կողմերը որոշեցին ռիսկի չդիմել և չշարունակել պայքարը՝ համաձայնվելով ոչ-ոքիի:
Հայ գրոսմայստերը 5 միավորով՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Վիշվանաթան Անանդի հետ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է, որը կխաղա սպիտակներով: