Sinquefield Cup. Արոնյանը պարտվեց Կարլսենին և զրկվեց մրցանակային տեղերից
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Sinquefield Cup մրցաշարը:
Վերջին՝ 9 տուրում, ամբողջ մրցաշարը առաջատարների թվում ընթացող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Այս պարտության արդյունքում Արոնյանը զրկվեց մրցանակային տեղերից ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ 5 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը:
Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆրանսիացի գրոսմայստեր Վաշյե-Լագրավը, որը հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վաստակեց 6 միավոր: Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը: