Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ այն սիրիացի գաղթականները, որոնք արձակուրդն անցկացնում են հայրենիքում, կարող են զրկվել Գերմանիայում իրենց կարգավիճակից:
Նա նաև հավելել է, որ տեղի միգրացիոն ծառայությունները հետևելու է գաղթականների ուղևորություններին:«Եթե սիրիացի փախստական արձակուրդը պարբերաբար անցկացնում է Սիրիայում, նա չի կարող հիմնավորել, որ Սիրիայում հետապնդումների է ենթարկվում», նշել է Զեեեհոֆերը՝ ընդգծելով, որ երբ իրավիճակը Սիրիայում կարգավորվի, զբաղվելու են դեպորտացիայով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գերմանիան մտադիր է արտաքսել արձակուրդը հայրենիքում անցկացնող գաղթականներին
2019.08.18 17:34


