211652_close_icon

Փրկարարները ճանապարհից հեռացրել են տանիքի թիթեղը

views-count1893 դիտում article-date 13:18 18-08-2019
Օգոստոսի 17-ին, ժամը 21:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի թիթեղը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկի տանիքի թիթեղը (մոտ 15 քմ) քամուց պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: Տան մոտակայքում կայանած է եղել մասամբ վնասված Opel Signum մակնիշի ավտոմեքենան: Փրկարարները ճանապարհից հեռացրել են տանիքի թիթեղը (15 քմ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր