Փրկարարները հեռացրել են տանիքի թիթեղյա ծածկի մի հատվածը
Հունիսի 25-ին, ժամը 20:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի տանիքի թիթեղյա ծածկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են տանիքի թիթեղյա ծածկի մի հատվածը (մոտ 1 քմ):