Փրկարարները հեռացրել և անվտանգ տարածք են տեղափոխել տանիքի պոկված թիթեղը
Մայիսի 8-ին, ժամը 18:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի նրբանցքի թիվ 17 շենքի տանիքի թիթեղը պոկվել, ընկել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երկաթյա թիթեղը (մոտ 7 քմ) հեռացրել են էլեկտրական լարերի վրայից և տեղափոխել անվտանգ տարածք: