Փրկարարները ճանապարհից հեռացրել են քամուց տապալված ծառերը
Մարտի 25-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվելն, որ ս.թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում մարզային ոստիկանության շենքի մոտակայքում ծառը կոտրվել և կախվել է.առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը ճյուղերը:
***
Մարտի 24-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ի հատվածում քամու հետևանքով բարդու ծառն ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են բարդին: