211652_close_icon
views-count5270 դիտում article-date 20:42 17-08-2019

Գևորգ Պետրոսյան. Դատավորների տարիքային շեմն իջեցնելու նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով. Tert.am

Իմ անձնական կարծիքով` չի կարելի դատավորների տարիքային շեմն իջեցնել ու աշխատանքային փորձը նվազեցնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է դատավոր դառնալու համար տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին: «Դատավորն այն պաշտոններից է, որը կապված է մարդկանց ճակատագրեր որոշելու հետ: Մարդկանց ճակատագիրն իրավունք ունի որոշել այն մարդը, որը տարիների կենսափորձ ունի, աշխատանքի տևական փորձ: Չի կարելի թեկուզ բարձր առաջադիմության իրավաբանական ֆակուլտետ ավարտածին միանգամից նշանակել դատավոր: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ ես ինքս ավարտել եմ համալսարանը գերազանց առաջադիմությամբ, բայց իմ հանդեպ էլ մեծ շռայլություն կլիներ, որ ինձ ավարտելուն պես նշանակեին դատավոր»,- ասաց նա: Ըստ Գևորգ Պետրոսյանի անձնական կարծիքի` վարկած կա, որ նոր նախարարը ցանկանում է արդարադատության համակարգը համալրել իր կողմից ընդունելի կադրերով: «Պարզապես ես կարծում եմ, որ այդ նախաձեռնությունն արվում է ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու նպատակով, և քանի որ այսօրվա իշխանությունն ուղղակի պատերազմ է հայտարարել ամբողջ դատական համակարգի դեմ հենց միայն նրա համար, որ նրանք նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, ուզում են, որ դատական համակարգը լրացնել իրենց համար ցանկալի կադրերով: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/17/Gevorg-petrosyan/3073559?fbclid=IwAR1f4VTJ8aAoKca9nsyKjI9nsKem46VWHRUSQ1UbM3Z_06-G_NaiIeO3d5M]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր