211652_close_icon
views-count21028 դիտում article-date 20:27 17-08-2019

Արաբկիրի ոստիկանները «Կանեփ-կակաչ 2019» օպերացիա են իրականացրել Ազգային Ժողովում. կա բերման ենթարկված

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային Ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա (կանդալ): Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ն բաց է թողնել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր