211652_close_icon
views-count4786 դիտում article-date 13:04 17-08-2019

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն Արարատի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է հայտնաբերել բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր բացահայտել, կանխել ու խափանել: Միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Սուրենավան գյուղի տներից մեկում և կից կիսակառույցում կատարած զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 61 բույս: Օգոստոսի 5-ին ոստիկանները Արարատ գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում հայտնաբերել են ապօրինի աճեցված կանեփի 9-ը բույս: Հաջորդ օրն էլ Տափերական գյուղի մի բնակչի դաշտում են իրավապահները կանեփի 17 բույս հայտնաբերել: Օգոստոսի 8-ին Արարատ քաղաքում, Նոր ուղի, Սուրենավան և Արարատ գյուղերի տարբեր տներում և կից հողատարածքներում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր թվով մոտ 20 հազար 70 կանեփանման բույս: Օգոստոսի 7-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ստացված տեղեկություններն իրացնելով` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Գետափնյա գյուղի բնակիչներից մեկի տանը և տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերել են կանեփի 1470 բույս և 246 գրամ ընդհանուր քաշով չորացված-մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: 48-ամյա տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, մշակել է իր օգտագործման համար: Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյաներն իրացնելով, զննություն են կատարել Դալար գյուղի տներից մեկի բակում և կից հողամասում: Հայտնաբերվել է կանեփի 9 բույս և կանեփանման բույսի 5 չորացված ճյուղեր: 62-ամյա տանտերը բերման է ենթակվել ոստիկանության Արտաշատի բաժին: Նշված բոլոր դեպքերով հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են: Նշանակվել են փորձաքննություններ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր