211652_close_icon
views-count1238 դիտում article-date 22:40 16-08-2019

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառում․ օրվա ամփոփում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2462 կգ զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 88բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 175 փամփուշտ, ինքնաձիգ, 3 հրացան, 3 պահունակ: Առգրավվել են փամփուշտներ և 2 հրետանու արկ: Միջոցառման շրջանակներում 1 օրում հայտնաբերվել է 2 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 1004.88 գրամ դեղնականաչավուն զանգված, 14.04 գրամ ափիոն և 2 մլ դեզոմորֆին: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր