Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանավիացիան: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո ծառայությունը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից
2019.08.17 20:07


Twitter
Вконтакте
Одноклассники
