211652_close_icon
views-count52163 դիտում article-date 17:06 17-08-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը ավազով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանը իր վարած КамАЗ 55111 մակնիշի 60 VP 100 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՜Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցեբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ըկերության ներկայացուցիչը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասում էր, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր